Քաղաքացիակենտրոն լրատվություն
Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին գրավոր ուղերձով դիմել է Իսլամական Հանրապետության քաղաքացիներին: Այս մասին գրում է Bild-ը։
Ուղերձում
Խամենեին երախտագիտություն է հայտնել իրանցիներին ԱՄՆ-ի և Իսրայելի դիմակայությանը
աջակցելու համար։
Գերագույն
առաջնորդ նշանակվելուց ի վեր Մոջթաբա Խամենեին չի հայտնվել հանրության մեջ և
սահմանափակվել է միայն մի քանի գրավոր հայտարարություններով։ Սա լուրերի ալիք է բարձրացրել
նրա առողջական վիճակի և գտնվելու վայրի մասին։
Իրանական
պետական հեռուստատեսության տվյալներով՝ Խամենեին վերականգնողական կուրս է անցնում է փետրվարի 28-ին հասցված ավիահարվածից հետո:
Այդ հարձակման հետևանքով սպանվել էր Ալի Խամենեին։