Lոռու մարզում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Մարտի 29-ին՝ ժամը 22:13-ին, Lոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ներսիսյան փողոցի և Ներսիսյան նրբանցքի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ բախվել են «Opel» և «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաները։


Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, տուժածներին մոտեցրել շտապօգնության մեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։