Այդ քաղաքացին չի անհետանալու, չի «լռեցվելու», այլ կանգնելու է օրենքի առաջ և պատասխան տալու՝ օրենքով սահմանված կարգով. Ազարյան


ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ջուլիետա Ազարյանը գրել է.

«Ճիշտ ժամանակն է նորից հիշել «իսկ ի՞նչ է փոխվել շարքից» մի դրվագ։

Փոխվել է ամենակարևորը․ 

այսօր վարչապետի կյանքին և առողջությանը վնաս հասցնելու փորձ կատարած քաղաքացին և իր հարազատները երեկոյան «ծանուցում» չեն ստանալու՝ 24 ժամում ՀՀ սահմանը լքելու պահանջով։


Փոխվել է նաև այն, որ այդ քաղաքացին հաջորդ օրը չի հայտնաբերվելու մահացած՝ որևէ սրճարանի զուգարանում։


Փոխվել է համակարգը․

այդ քաղաքացին չի անհետանալու, չի «լռեցվելու», այլ կանգնելու է օրենքի առաջ և պատասխան տալու՝ օրենքով սահմանված կարգով։

#բանէփոխվել»։