Սյունիքը ներկայացնող ՔՊ պատգամավորի ՍԷԿՏ համակարգը ՌԴ-ում փակ է եղել և նրան արգելել են մուտք գործել ՌԴ

Սյունիքը ներկայացնող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարինա Ղազարյանը պետք է մեկներ գործուղման Թուրքմենստանի  Հանրապետություն ու պետք է տրանզիտային թռիչքով մեկներ Ռուսաստանով, սակայն պարզվել է, որ Ռուսաստանում իր ՍԷԿՏ համակարգը փակ է և նրան թույլ չեն տվել մուտք գործել Ռուսաստան։

 

Նշենք, որ Մարինա Ղազարյանը մարտի 25-28-ը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում պետք է մասնակցեր «Գենդերային հավասարության առաջմղում. գենդերային հավասարության և գենդերային բռնության ոլորտում առաջընթացի ապահովմանն ուղղված օրենսդրության ամրապնդման միջխորհրդարանական երկխոսությանը»։