29 հազար 800 ք/կմ-ի մեջ մտնում է նաև Արծվաշենը․ Նիկոլ Փաշինյանը՝ անկլավների մասին
«29 հազար 800 ք/կմ-ի մեջ մտնում է նաև Արծվաշենը»,- ասում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Նիկոլ Փաշինյանի խոսքով Հայաստանի Հանրապետության ոչ մի իշխանություն և ներկայացուցիչ իրավունք չունի խաչ քաշել ՀՀ այդ տարածքի վրա․ «Ով էլ խոսի անկլավների մասին, ինքը պետք է սեղանին դնի քարտեզ, որովհետև հարց է առաջանում, թե ինչով է հիմնավորվում այդ անկլավի գոյությունը։ Երբ սեղանին դրվում է քարտեզ, չի կարող դա գոյություն ունենալ մի կետի վրա, այլ նշանակում է, որ ամբողջ քարտեզը գծագրվում է»։

Վարչապետի խոսքով անկլավների խնդրի լուծման մեջ բազմաթիվ հարցեր են առաջ գալիս․ «Այդ սահմանների պաշտպանության հարց կա, այդ տարածքներում զինված ուժերի ներկայության կամ չներկայության հարց կա։ Անկլավ նշանակում է, որ ուրիշի տարածքով դու պետք է այնտեղ հասնես, ինչպես պետք է հասնես ու ինչ իրավական նրբություններ կան»։

ՀՀ վարչապետը նշում է, որ նշված խնդիրների լուծման մի քանի տըարբերակներ կան․ «Տարբերակներից մեկը այն է, որ այս բոլոր հարցերը կարգավորում ենք ու խաղաղության ֆոնին այդ հարցերը լուծվում են, մյուս տարբերակը այն է, որ տեսնում ենք այնքան բարդ է ու պայմանավորվածություն է ձեռք բերվում սահմանից այնկողմ գտնվող անկլավները մնում են այն երկրների տարածքբներում, որով նրանք պարփակված են»։

Մանրամասները՝ տեսանյութում։