Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են մեքենաներ. կան վիրավորներ

Մարտի 22-ին ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։


Ժամը 17։45-ի սահմաններում Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 37 կմ հատվածում բախվել են 41-ամյա Արթուր Մ․-ի վարած «Lexus LX570» մակնիշի և 41-ամյա Գրիգոր Ս․-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները։


Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն։


Վթարի փաստով Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և վիրավորների ինքնությունը։