Քաղաքացիակենտրոն լրատվություն
Իրանը հարձակվել է Իսրայելի ռազմաօդային ուժերի «Թել-Նոֆ» ավիաբազայի վրա, ինչպես նաև հարվածներ է հասցնել Հորդանանի տարածքում գտնվող «Ալ-Ազրակ» բազայում տեղակայված ամերիկյան F-35 և F-15 կործանիչներին:
Ինչպես հայտնում է Mehr գործակալությանը, այս մասին տեղեկացրել է իրանական բանակի մամուլի ծառայությունը:
Տեղեկատվության համաձայն՝ հարվածների ընթացքում գործի են դրվել անօդաչու թռչող սարքեր:
«Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը, սկսած այսօրվա լուսաբացից, երկրի տարբեր շրջաններից անօդաչու թռչող սարքեր են կիրառել Իսրայելի ռազմաօդային ուժերի «Թել-Նոֆ» ավիաբազային, ինչպես նաև «Ալ-Ազրակ» ավիաբազայում ամերիկյան F-35 և F-15 կործանիչների տեղակայման վայրերին հարվածներ հասցնելու համար», — ասված է հաղորդագրության մեջ: