Երուսաղեմի Հայկական թաղամասից մոտ 100 մետր հեռավորության վրա հրթիռի բեկոր է ընկել

Ժամը 16։00–ի սահմաններում Երուսաղեմի Հայկական թաղամասից մոտ 100 մետր հեռավորության վրա հրթիռի բեկոր է ընկել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երուսաղեմի Հայոց պատրիարքության դիվանապետ տեր Աղան Աբեղա Գոգչյանը։


«Ընկած հրթիռի բեկորը մարդկային կորուստներ կամ լուրջ նյութական վնաս չի պատճառել»,– նշել է հոգևորականը։