Քաղաքացիակենտրոն լրատվություն
Երևանից Թբիլիսի մեկնող ինքնաթիռը որոշ ժամանակ պտտվել է Վրաստանի մայրաքաղաքի երկնքում, ապա վերադարձել մեկնարկային կետ՝ Երևան:
ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից հայտնել են, որ օդանավում առաջացել է տեխնիկական խնդիր: Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Երևանում և սպասվում է, որ շուտով այն կրկին կմեկնի Վրաստան:
