Իրանական հրթիռի բեկորն ընկել է Երուսաղեմի Հին քաղաքում

Երուսաղեմի Հին քաղաքում իրանական հրթիռի բեկոր է ընկել, ինչի հետևանքով զգալի վնաս է հասցվել։ Այս մասին տեղեկացրել է Իսրայելի ԱԳՆ մամուլի ծառայությունը։



Գերատեսչության տվյալներով՝ բեկորն ընկել է Ալ-Աքսա մզկիթից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա։


«Սա է Ալ-Աքսա մզկիթի, Սուրբ Հարության տաճարի և Լացի պատի հասանելիությունը փակելու հիմնական պատճառը», — ասված է Իսրայելի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ։