Քաղաքացիակենտրոն լրատվություն
Իրանը բանակցությունների փուլում հանկարծակի հարձակումներ չի գործում որևէ երկրի վրա։ Այս մասին Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին գրել է X սոցիալական ցանցի իր էջում՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթը։
«Մենք սկզբունքի մարդիկ ենք, և իրանցիները գաղտնի հարվածներ չեն հասցնում, երբ երկխոսություն են վարում», — հայտարարել է նա՝ հավելելով, որ Իրանի վրա հարձակման դեպքում կհետևի վճռական պատասխան։
Արաղչին նաև տեղեկացրել է, որ Իրանը հետախուզական տվյալներ ունի երկրի ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելու Իսրայելի ծրագրերի վերաբերյալ։
«Եթե մեր ենթակառուցվածքներին ևս մեկ հարված հասցվի, մենք դրան զսպվածությամբ չենք վերաբերվի», — ընդգծել է նա։