ԱՄԷ-ի ՀՕՊ ուժերը մեկ օրում խոցել են 4 բալիստիկ հրթիռ և 26 անօդաչու թռչող սարք

Արաբական Միացյալ Էմիրությունների հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) ուժերը վերջին 24 ժամվա ընթացքում խոցել են Իրանի տարածքից արձակված 4 բալիստիկ հրթիռ և 26 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ)։ Այս մասին հայտնել է երկրի պաշտպանության նախարարությունը՝ գրառում կատարելով X հարթակում։


Պաշտոնական տվյալների համաձայն՝ հակամարտության սկզբից ի վեր ԱՄԷ-ի ՀՕՊ ստորաբաժանումները ոչնչացրել են ընդհանուր առմամբ 1740 ԱԹՍ, 15 թևավոր հրթիռ և 338 բալիստիկ հրթիռ։


Պաշտպանության նախարարությունը նշում է, որ երկրի հակաօդային պաշտպանության համակարգերը շարունակում են գործել բարձր պատրաստվածությամբ՝ ուղղված օդային սպառնալիքների կանխմանը և երկրի անվտանգության ապահովմանը։