Իսրայելի իշխանությունները հաստատել են Հայֆայի ՆՎԳ-ի ուղղությամբ Իրանի հասցրած հարվածները

Իսրայելի պաշտպանության բանակը և էներգետիկայի նախարար Էլի Քոենը հաստատել են Հայֆայի նավթավերամշակման գործարանների (ՆՎԳ) ուղղությամբ Իրանի հասցրած հարվածները։ Այս մասին տեղեկացնում է The Times of Israel-ը։


Նշվում է, որ Հայֆայի ՆՎԳ-ում վնասները առաջացել են իրանական բալիստիկ հրթիռի բեկորների հարվածներից։ Հյուսիսային ափամերձ քաղաքի օբյեկտներին հրթիռների ուղիղ հարվածներ չեն արձանագրվել, ասված է հայտարարության մեջ։


Էներգետիկայի նախարարը հավելել է, որ հարձակումը զգալի վնաս չի հասցրել ենթակառուցվածքային օբյեկտներին։