Քաղաքագետ, ՔԺԿ նախագահ Լևոն
Շիրինյանի կարծիքով՝ վատ է, որ հայ մարդու ուղեղը ռուսականացված է, և նա հարամում է մեր պետականությունը: «Այն պետականությունը, որը շանս է ստացել
իր քաղաքակրթական միջավայրում՝ Արևմուտքում լինելու և կարող է զարգանալ։ Հայ-ամերիկյան վերջին երկկողմ
համաձայնությունը միանշանակ Հայաստանը դարձնում է
երկրորդ Թայվան, իսկ սրանք եկել են մխտռելու»,- Civic.am-ի տաղավարում
ասաց նա։
Շիրինյանն ընդգծեց․ «Նա ռուսական քաղաքական
մտածողությամբ, Կրեմլի ենթակայությամբ գործող բիզնեսի սերժանտ է, հակահայաստան։ Եկել
է, որ փչացնի մեր պետության կայացման, զարգացման հնարավորությունը։ Թե ում են բերում,
ինչ են անում՝ հետաքրքիր չէ, սա միանշանակ ռուսական քրեաօլիգարխիան է։ Տաշիր Սամոյի
կամ մեկի ասած՝ Կալուգայի պրառաբի գումարները Հայաստանինը չեն։ Ժամանակին թողել են ներդրումներ
անի, որ սև օրերին օգտագործեն մեր դեմ»։
Քաղաքագետի դիտարկմամբ՝ կապ չունի, որ հայ են, գործուղվել են
պետության տապալման, հայ ժողովրդի կյանքը մխտռելու համար: «Այդքան ուժեղ են, թող Ուկրաինայում Ռուսաստանի փրկությունը կազմակերպեն։ Մեկն էլ
լինի՝ Ռուսաստանը փրկի։ Մեկն էլ լինի՝ սամվելներին, աբրահամյաններին, լափը բերանը խոսող Կուրղինյանին ռուսական ԿԳԲ-ի ձեռքից փրկի։ Իրենք պատանդներ են, նույն կարգի պատանդի կարգավիճակում
գտնվող ադրբեջանցի պատանդները Ալիևի դեմ դուրս
չեկան, ծեծվեցին, բայց իրենց պետության դեմ չգործեցին՝ ի տարբերություն սրանց»,- եզրափակեց նա։
Մարիամ Գրիգորյան
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում