Օրերս Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց,
որ «այն չարը, որը մարմնավորում է այս իշխանությունը, պարտվելու է», և ինքը չի հանգստանալու
այնքան ժամանակ, մինչև նրանք չհեռացվեն։
Թեմայի վերաբերյալ զրուցել ենք
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանի հետ։
Նա նշեց, որ հիմա հանրությունը
շատ պարզ տեսնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունեությունը, թափանցիկությունը
և իր գնահատականը կտա առաջիկայում։
«Եթե նկատել եք՝ համայնքներ այցեր
կատարելիս ակնհայտ տեսնում ենք քաղաքացիների արձագանքը վերջին հինգ տարիներին մեր կատարած
աշխատանքներին և մեր վարած քաղաքականությանը։ Իսկ Ռոբերտ Քոչարյանին կասեմ, որ երբ
ինքը փակ տարածքում բերված մարդկանց հետ է փորձում շփվել և ձեռք համբուրելու ինչ-որ
տեսարաններով լցնել ամբողջ տեսադաշտը, դրա փոխարեն թող դուրս գա հանրության մեջ, քայլի
համայնքներում և շփվի մարդկանց հետ, և դա չլինի կազմակերպված, այլ լինի պատահական,
օրինակ՝ ինչպես մենք ենք ցանկացած շենքի բակում հանդիպում ունենում բնակիչների հետ»,-
ասաց պատգամավորը։
Խոսելով նաև Ռոբերտ Քոչարյանի
այն հայտարարության մասին, որ նա ասել է, որ երբ իրենք գան իշխանության, իրական կարգուկանոն
են հաստատելու երկրում, պատգամավորն ասաց, որ այդ «հաստատված կարգուկանոնը» տեսել ենք.
իր իրական կարգուկանոնը վախի մթնոլորտն է եղել, խոսքի ազատության սահմանափակումն է
եղել, և եթե ուզում են վերադարձ լինի իրենց այդ բարքերին, իհարկե իրենք այդ «կարգուկանոն»-ը
հաստատելու ունակ են։
Մանրամասն՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան