Երևանում «Լադա»-ն բախվել է էլեկտրասյանը․ վիրավորներին դուրս են բերել հատուկ տեխնիկայի օգնությամբ

Մարտի 18-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ Կենդանաբանական այգու մուտքի դիմաց, «Լադա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը։


Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են 2-ը՝ «Հերացու անվան թիվ 1» համալասրանական հիվանդանոց, 2-ը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։


Փրկարարները վիրավորներին ավտոմեքենայից դուրս բերելու համար օգտագործել են հատուկ տեխնիկա, ապա պատգարակներով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին։


Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի և վիրավորների ինքնությունը։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևանի քաղաքի գնդի հատուկ պահպանվող տարածք։