ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը հայտարարել է, որ Իրանը հարստացված ուրանի արտադրությունը վերականգնելու փորձեր չի ձեռնարկել 2025 թվականի հունիսին տեղի ունեցած ամերիկա-իսրայելական կործանարար հարձակումից հետո։ Այս մասին նա նշել է ԱՄՆ Սենատի համար պատրաստված իր ելույթում։
««Կեսգիշերային մուրճ» (Midnight Hammer) գործողության արդյունքում Իրանի ուրանի հարստացման ծրագիրը ոչնչացվել է։ Այդ ժամանակից ի վեր այդ ոլորտում սեփական պոտենցիալը վերականգնելու ոչ մի փորձ չի ձեռնարկվել», — նշել է Գաբարդը։
Չնայած ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից ղեկավարությանը և ռազմական պոտենցիալին հասցված ծանր հարվածներին, Իրանի կառավարությունը մնում է «ողջ և առողջ» (in tact): Հետախուզական հանրույթի կարծիքով՝ եթե Իրանի ղեկավարությունը պահպանվի, այն բազմամյա ջանքեր կգործադրի իր հրթիռային և անօդաչու թռչող սարքերի ծրագրերը վերականգնելու համար։
Ուրանի հարստացման ենթակառուցվածքների բացակայությունը նշանակում է, որ Իրանը ներկայումս չունի միջուկային զենք ստեղծելու տեխնիկական հնարավորություն։