Իրանը կոչ է արել տարհանվել Պարսից ծոցի երկրների նավթային օբյեկտների հարակից շրջաններից

Իրանի իշխանությունները կոչ են արել Սաուդյան Արաբիայի, Կատարի և Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) այն շրջանների բնակիչներին, որտեղ տեղակայված են նավթային օբյեկտները, անհապաղ տարհանվել՝ այդ օբյեկտներին հասցվելիք առաջիկա հարվածների պատճառով։ Այս մասին հաղորդում է Al Jazeera-ն՝ հղում անելով Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հայտարարությանը։


«Անհապաղ լքեք այդ շրջանները և տեղափոխվեք դրանցից անվտանգ հեռավորության վրա», — ասված է հայտարարության մեջ։


Ըստ Press TV-ի տվյալների՝ իրանական զինուժի թիրախում են հայտնվելու հետևյալ ռազմավարական օբյեկտները.


Էլ-Ջուբայլ քաղաքի նավթաքիմիական համալիրը և SAMREF նավթավերամշակման գործարանը (պատկանում է Saudi Aramco-ին և Exxon Mobil-ին)։ Կատարում՝ Մուսայիիդ քաղաքի նավթաքիմիական համալիրը և Ռաս Լաֆան քաղաքի նավթավերամշակման գործարանը։ ԱՄԷ-ում «Ալ-Հոսն» գազի հանքավայրը։