Մերձավոր Արևելքում գտնվում է ԱԹՍ-ների դեմ պայքարի 201 ուկրաինացի ռազմական փորձագետ․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է Մերձավոր Արևելքի երկրներ ավելի քան 200 ռազմական մասնագետների ուղարկելու մասին՝ անօդաչու թռչող սարքերի հարձակումներին դիմակայելու հարցում օգնելու նպատակով։ Այս մասին նա հայտարարել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանում իր ելույթի ժամանակ։


«Այս պահին Մերձավոր Արևելքի և Պարսից ծոցի տարածաշրջանում գտնվում է 201 ուկրաինացի: Եվս 34-ը պատրաստ են տեղակայման։ Նրանք ռազմական փորձագետներ են, մասնագետներ, ովքեր գիտեն՝ ինչպես պաշտպանվել և ինչպես օգնել «Շահեդ» (Shahed) դրոնների դեմ պայքարում։ Մեր թիմերն արդեն գտնվում են Էմիրություններում, Կատարում, Սաուդյան Արաբիայում և ուղևորվում են Քուվեյթ։ Մենք համագործակցում ենք մի քանի այլ երկրների հետ. համաձայնագրերն արդեն կնքված են», — ասել է Զելենսկին։