Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Լիբանանի վրա Իսրայելի հարձակումները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Իսրայելի կողմից Լիբանանի դեմ սկսված ցամաքային գործողությունը։ Այս մասին տեղեկանում ենք դիվանագիտական գերատեսչության հայտարարությունից։


«Նեթանյահուի կառավարության կողմից իրականացվող զանգվածային պատժի քաղաքականությունը, այս անգամ արդեն Լիբանանում, կհանգեցնի տարածաշրջանում նոր հումանիտար աղետի », — նշված է հայտարարության մեջ։


Թուրքիայի ԱԳՆ-ն համերաշխություն է հայտնել Բեյրութին՝ ընդգծելով, որ այս հարձակումները խախտում են Լիբանանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը։