«Իրանը մտահոգված է մուսուլմանական երկրների կողմից աջակցության բացակայությամբ»․ Ալի Լարիջանի

Իրանի անվտանգության ծառայության ղեկավար Ալի Լարիջանին հայտարարել է, որ մուսուլմանական երկրները պետք է հստակեցնեն իրենց դիրքորոշումը ներկայիս տարածաշրջանային իրավիճակում։ Նա նման հայտարարությամբ հանդես է եկել X (նախկին Twitter) սոցիալական ցանցում։


Ըստ նրա՝ «Իրանը մտահոգված է աջակցության բացակայությամբ» մուսուլմանական մեծամասնություն ունեցող որոշ երկրների կողմից՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների ֆոնին։


«Որոշ երկրներ ավելի հեռուն են գնացել՝ Իրանին հայտարարելով իրենց հակառակորդը պարզապես այն պատճառով, որ նա հարվածներ է հասցրել ամերիկյան բազաներին, ինչպես նաև ամերիկյան և իսրայելական շահերին՝ հենց այդ երկրների տարածքում», — հայտարարել է Լարիջանին


Իրանցի պաշտոնյան կոչ է արել մուսուլմանների միասնությանը և հավելել, որ «Թեհրանը չի ձգտում տարածաշրջանային գերիշխանության»։


«Չի կարելի ակնկալել, որ Իրանը անգործության կմատնվի, քանի դեռ ամերիկյան բազաները տեղակայված են հարևան երկրներում», — նշված է հայտարարության մեջ։