«Իրանը ցանկանում է գործարք կնքել, բայց դեռ պատրաստ չէ դրան». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի ներկայիս ղեկավարությունը ցանկանում է գործարք կնքել Միացյալ Նահանգների հետ: Այս մասին հայտնում է Սպիտակ տանը PBS-ի թղթակից Լիզ Լանդերսը՝ ամերիկյան առաջնորդի հետ ունեցած հեռախոսազրույցից հետո:


«Նրանք ցանկանում են գործարք կնքել, բայց, իմ կարծիքով, դեռ պատրաստ չեն դրան», - Թրամփի խոսքերը մեջբերել է Լանդերսը :


Նախագահ Թրամփը մանրամասներ է հայտնել իրանական օբյեկտների թիրախավորման վերաբերյալ՝ ընդգծելով, որ միտումնավոր խնայում է որոշ կենսական ենթակառուցվածքներ.


ԱՄՆ-ն «շարքից հանել է» կղզու ողջ ենթակառուցվածքը, բացառությամբ նավթատարների: 


«Ես չէի ցանկանում հարվածել խողովակաշարերին, քանի որ դրանց կառուցման վրա տարիների աշխատանք է ծախսվել», — նշել է նա:


Թրամփը խոստովանել է, որ կարող էր «մեկ ժամում շարքից հանել էլեկտրակայանները», սակայն զերծ է մնացել դրանից: 

«Եթե ես դա անեի, վերականգնումը տարիներ կտևեր և ցավ կպատճառեր [ժողովրդին]: Այդ պատճառով ես փորձում եմ ձեռնպահ մնալ նման գործողություններից»: