«Իրանի հետ պատերազմը շուտով կավարտվի, իսկ նավթի գները կտրուկ կնվազեն». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կարող է ավարտվել մոտ ժամանակներս, ինչից հետո նավթի գները կտրուկ կնվազեն։ Այս մասին տեղեկացրել է Սպիտակ տանը PBS-ի թղթակից Լիզ Լանդերսը՝ ամերիկյան առաջնորդի հետ ունեցած կարճ հեռախոսազրույցից հետո։


Ըստ լրագրողի՝ Թրամփը վստահություն է հայտնել, որ պատերազմի ավարտից հետո նավթի գները «քարի նման ներքև կիջնեն»։


«Չեմ կարծում, որ սա երկար կտևի», — մեջբերել է Լանդերսը նախագահի խոսքերը՝ ի պատասխան հակամարտության ավարտի հնարավոր ժամկետների մասին հարցին։