ԻՀՊԿ-ն հարվածներ է հասցրել ամերիկյան բազային և Իսրայելի հրթիռային պահեստներին

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հարվածներ է հասցրել Կատարում գտնվող ԱՄՆ ռազմաբազային և Իրաքյան Քրդստանում հակաիրանական խմբավորումների դիրքերին: Այս մասին նշված է ԻՀՊԿ պաշտոնական հայտարարության մեջ:


««Ճշմարիտ խոստում - 4» գործողության 56-րդ ալիքի շրջանակներում Khorremshahr, Emadև Ghader գերծանր բարձր ճշգրտության հրթիռային համակարգերը հարվածներ են հասցրել հետևյալ օբյեկտներին՝ Իսրայելի հարավային շրջանի թիկունքի ապահովման հրամանատարությանը, Rafael ընկերության հրթիռների ռազմավարական պահեստին և Քաթարում գտնվող ամերիկյան Ալ-Ուդեյդ ռազմաբազային», — ասված է հայտարարության մեջ:


Հարվածի տակ են հայտնվել իսրայելական ռազմարդյունաբերական հսկա «Rafael»-ի պահեստները, որտեղ պահվում են ռազմավարական հրթիռներ: