Իրանի նոր գերագույն առաջնորդը գաղտնի տեղափոխվել է Մոսկվա՝ բուժման նպատակով. Պեսկովը հրաժարվել է մեկնաբանությունից

Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել տեղեկությունն այն մասին, որ Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին գաղտնի տեղափոխվել է Մոսկվա՝ բուժման համար։ Ըստ տեղեկությունների՝ Մոջթաբա Խամենեին վիրավորվելուց հետո հատուկ չվերթով տեղափոխվել է Մոսկվա:


«Մենք չենք մեկնաբանում նման տեղեկությունները»,- հայտարարել է Կրեմլի ներկայացուցիչը։


Քուվեյթյան լրատվամիջոցներն էին տարածել տեղեկություն, համաձայն որի՝ Մոջթաբա Խամենեին բուժում է անցնում Մոսկվայում նախագահի վարչակազմի հիվանդանոցներից մեկում: