Խուդաթյանն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են տրանսպորտի, էներգետիկայի և ՏԻՄ ոլորտներին վերաբերող հարցեր

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի դեսպան Նիկոլա Նիկոլովին։


Նախարարը ողջունել է դեսպանին և կարևորել երկկողմ հարաբերությունների խորացման անհրաժեշտությունը։


Հանդիպման ժամանակ քննարկվել են տրանսպորտի, էներգետիկայի և տեղական ինքնակառավարման ոլորտներին վերաբերող հարցեր։


Երկուստեք կարևորվել է միջտարածաշրջանային համագործակցությունը մարզերի և համայնքների միջև։


Նախարարը կարևորել է նաև Բուլղարիայի հետ ուղիղ օդային հաղորդակցության անհրաժեշտությունը։

Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։