Քաղաքացիակենտրոն լրատվություն
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Կանանց տոնին նվիրված հանդիպում է ունեցել «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի աշխատակիցների հետ։

Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է Ավինյանը։

«Նրանք ամեն օր շատ վաղ սկսում են իրենց աշխատանքը, որպեսզի մենք կարողանանք քայլել մաքուր բակերով ու փողոցներով։ Քաղաքի մաքրությունն հենց նրանց աշխատանքի շնորհիվ է պահպանվում։

Շնորհակալություն ձեր կարևոր ու պատասխանատու աշխատանքի համար»,- գրել է Ավինյանն ու լուսանկարներ հրապարակել։
