ՀՑԹԻ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Հրաչյա Թաշչյանը

Օրերս կայացել է ՀՑԹԻ Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Թանգարան–ինստիտուտի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ նիստի ընթացքում ընդունվել է որոշում՝ Հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնին նշանակել Հրաչյա Թաշչյանին։

Վերջինս 2026 թվականի մարտի 13-ից անցել է իր պարտականությունների կատարմանը։

Հրաչյա Թաշչյանը ծնվել է 1964 թվականին Երևանում:  

1986-ին ավարտել է Երևանի Պոլիտեխնիկական ինստի-տուտի ճարտարապետաշինարարական ֆակուլտետը:

Մինչև 1994 թվականն աշխատել է «Երևաննախագիծ» հաստատությունում` որպես ինժեներ-նախագծող:  

1994-ին աշխատանքի է ընդունվել ՀՀ արտաքին գործերի նախարարություն:

1995-1997 թվականներին ուսանել է Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ Մոսկվայի դիվանագիտական ակադեմիայում, ստացել է միջազգային հարաբերությունների մասնագետի որակավորում։  

ՀՀ ԱԳՆ համակարգում տարբեր տարիների բաժնի վարիչի և խորհրդականի պաշտոններ է զբաղեցրել ՀՀ ԱԳՆ ԱՊՀ երկրների, Քաղաքական ծրագրավորման, Ռազմաքաղաքական հարցերի, Եվրոպայի երկրների և Ամերիկյան երկրների վարչություններում։


Խորհրդականի և դեսպանորդի պաշտոններում աշխատել է ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելությունում (Բրյուսել, 2001-2003), ՄԱԿ-ում ՀՀ առաքելությունում (Նյու Յորք, 2005-2009 ) և ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում (Վաշինգտոն, 2014-2018):  


Դիվանագիտական կարիերայի ընթացքում զբաղեցրել է նաև ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի (2009-2014), ՀՀ վարչապետի օգնականի (2018-2020) և ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի (2021-2022) պաշտոնները:  


2023 թվականից քաղաքագիտություն և միջազգային հարաբերություններին առնչվող առար-կաներ է դասավանդում է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղում և Երևանի «Գլաձոր» համալսարանում:


2012-ին ստացել է արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան:  


2025-ին հրապարակել է «Մեր անհաջաղության պատճառների և մարտահրավերների մասին» գիրքը։  


Ամուսնացած է, ունի երկու դուստր։