Միջազգային հարցերով փորձագետ
Գիորգի Թումասյանի կարծիքով՝ ԱՀԾ-ն իր վերջին հայտարարությամբ նկատի ունի Ռուսաստանին:
«Ռուսաստանը մի քանի
նպատակ ունի։ Ակնհայտ է, որ փորձում են այնպես անել, որ մեր հայրենակիցներն աջակցեն
Սամվել Կարապետյանին ու իր քաղաքական ուժին՝ ինչպես նախընտրական շրջանում, այնպես էլ
կոնկրետ ընտրությունների ժամանակ։ Ես դրական եմ գնահատում ԱՀԾ այն տեղեկատվությունը,
որը հաստատում է այն պնդումները, որ կար վերլուծական դաշտում։ Ռուսաստանը փորձում է
ազդել Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վրա, խոչընդոտում է արդար ընտրությունների
գործընթացը»,- Civic.am-ի եթերում ասաց նա։
Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ սա ևս մեկ անգամ փաստում է , որ ռուս
օլիգարխն ունի արտաքին ծրագիր:
«Կարևոր է ավելացնել այն, որ սա ևս մեկ անգամ բացահայտում է ողջ գործընթացը։ Առաջին
նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը, թե Արևմուտքն է խանգարում, որ Սամվել
Կարապետյանն ընտրվի։ Առաջին նախագահը հաճախ է հանդիպում ՌԴ դեսպանի հետ, ու իր կողմից
այս միջամտությունը ակնհայտ աջակցություն է ռուսական սցենարին։ Ես գտնում եմ, որ ռուս
օլիգարխի մասնակցությունն այս ընտրություններում փաստ չէ։ Իսկ ո՞վ ասաց, որ նա անպայման
պետք է գրանցվի»,- եզրափակեց Թումասյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Մարիամ Գրիգորյան