Քաղաքացիակենտրոն լրատվություն
Իրանի մայրաքաղաք Թեհրանում օդի որակը կտրուկ վատթարացել է երկրի էներգետիկ ենթակառուցվածքների վրա ամերիկյան և իսրայելական զորքերի հարձակումների հետևանքով։ Այս մասին մարտի 10-ին հայտարարել է Իրանի կառավարությունը։
«Վառելիքային ենթակառուցվածքների վրա դավաճանական հարձակումից հետո մենք ականատես եղանք էկոլոգիական հանցագործության», — ասված է հաղորդագրության մեջ։
Մերձավոր Արևելքում ռազմական գործողություններն արդեն իսկ դարձել են տարածաշրջանային էկոլոգիական աղետի պատճառ։ Մարտի 8-ին վնասված տանկերներից արտահոսած մազութը հասել է Պարսից ծոցի մի քանի պետությունների լողափերին:
Նույն օրը Իրանի ԱԳՆ-ն նավթամբարների ուղղությամբ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները որակել է որպես «քիմիական պատերազմ»։