Թրամփի խորհրդականները նրան կոչ են անում դադարեցնել Իրանի դեմ պատերազմը. WSJ



ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականները նրան կոչ են անում «ձեւակերպել Իրանի հետ պատերազմից ԱՄՆ-ի դուրս գալու ծրագիր» եւ հանրությանը հայտարարել, որ «զինված ուժերը հիմնականում հասել են իրենց նպատակներին», գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։


Նախագահի շրջապատում կարծում են, որ երկարատեւ պատերազմը կարող է բացասաբար ազդել պահպանողական ընտրազանգվածի վրա, որը առայժմ աջակցում է Իրանում ռազմական գործողություններին։


Պարբերականի տվյալներով՝ Դոնալդ Թրամփին տեղեկացրել են նաեւ հասարակական կարծիքի մի շարք հարցումների արդյունքների մասին, որոնց համաձայն՝ ամերիկացիների մեծ մասը դեմ է պատերազմին։


Բացի այդ, WSJ-ի աղբյուրները խոսում են նախագահի խորհրդականների մտահոգությունից` կապված նավթի աճող գների եւ ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններում հանրապետականների համար դրա հնարավոր բացասական հետեւանքների հետ։


Միաժամանակ, ըստ տեղեկությունների, նախագահը զարմացած է, որ Թեհրանը չի հանձնվում՝ չնայած ամերիկա-իսրայելական զորքերի ձեռքբերումներին։


Երեկ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանի հետ պատերազմը «գրեթե ավարտված է»՝ վստահեցնելով, որ ԱՄՆ-ն եւ Իսրայելը ջախջախել են Իսլամական Հանրապետության ռազմական ներուժը։ Սակայն նա չի նշել Իրանում ռազմական գործողությունների ավարտի հստակ ժամկետներ։


Թրամփի վարչակազմի որոշ ներկայացուցիչներ WSJ-ին ասել են, որ քանի դեռ Թեհրանը շարունակում է հարձակումներ իրականացնել Մերձավոր Արեւելքի երկրների դեմ, «ԱՄՆ-ը դժվար թե հեշտությամբ կարողանա դուրս գալ պատերազմից»։


Իր հայտարարություններում Թրամփը նաեւ նշել է, որ պատրաստ է շարունակել հարվածներ հասցնել Իրանին, եթե երկիրը շարունակի խոչընդոտել Հորմուզի նեղուցով նավթի տարանցմանը։


The Wall Street Journal-ը նաեւ ուշադրություն է հրավիրել այն հանգամանքից վրա, որ Թրամփի նախօրեի հայտարարությունը, թե Իրանի հետ պատերազմը «գրեթե ավարտված է, նվազեցրել է նավթի գներըկ։


ԱՄՆ նախագահի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը իջել է մեկ բարելի համար 90 դոլարի։


Ամերիկյան նավթի գինը, որը անցել էր 119 դոլարը,  նույնպես նվազել է՝ հասնելով մոտ 85 դոլարի։