Քաղաքացիակենտրոն լրատվություն
Կատարի Ներքին գործերի նախարարությունը հայտնել է 313 անձի ձերբակալության մասին՝ Մերձավոր Արևելքում տիրող «ընթացիկ իրավիճակի հետ կապված» մոլորեցնող տեսանյութեր և կեղծ տեղեկություններ հրապարակելու համար։ Այս մասին նշված է գերատեսչության X սոցիալական ցանցի պաշտոնական էջում։
Ձերբակալվածների թվում կան նաև օտարերկրացիներ։ Գործողությունն իրականացրել են Տնտեսական և կիբերհանցագործությունների կանխարգելման դեպարտամենտի աշխատակիցները։
Կատարի օրենսդրությամբ համացանցում կեղծ լուրեր տարածելու համար քաղաքացիներին սպառնում է տուքանք մինչև 137,000 դոլարի չափով կամ ազատազրկում մինչև երեք տարի ժամկետով։
Ոչ քաղաքացիների համար նման հանցագործության դեպքում հնարավոր է նաև արտաքսում երկրից։