ՀՀ 10 քաղաքացի գտնվում է Բաղդադի մերձակայքում, նրանք անվտանգ կեցավայրում են․ ԱԳՆ

ՀՀ 10 քաղաքացի գտնվում է Բաղդադի մերձակայքում, որոնց հետ ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է: Քաղաքացիներն անվտանգ կեցավայրում են, սննդի ու դեղորայքի կարիք չունեն: Այդ մասին հայտնում է Արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը՝ հղում անելով Իրաքում Հայաստանի հյուպատոսարանին։


 

«Ներկայումս ուսումնասիրվում են տեղափոխության ապահով ճանապարհները:


 

Ռմբակոծությունների հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու մասին տեղեկություններ չկան»,- նշում է ԱԳՆ խոսնակը: