Մխչյանում Երևան-Դվին թիվ 47 երթուղին սպասարկող ավտոբուսը ջրատարն է ընկել․ վիրավորներ կան

Մարտի 6-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Մխչյան գյուղի վարչական տարածքում Երևան-Դվին թիվ 47 երթուղին սպասարկող «FAW» մակնիշի ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կիսակողաշրջված հայտնվել ջրատարում։


Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։ Մյուս երկու վիրավորներից մեկին «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները նախ տեղում առաջին  բուժօգնություն են ցուցաբերել, սակայն նրանցից մեկը հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց, իսկ մյուսին տեղափոխել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։


Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։