Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ձերբակալվել են ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի
սահմանադրական իրավունքի
ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանն
ու ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի վարիչ Էդիկ Մինասյանը։
Հակակոռուպցիոն կոմիտեից Civic.am-ին հայտնում են, որ կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 4 անձ, այդ թվում՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչը՝ կաշառք ստանալու մեղադրանքով և ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի վարիչը՝ կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանքով: Նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ չեն տրամադրվել