Քաղաքացիակենտրոն լրատվություն
Մեր նպատակներից և ոչ մեկը հիմնված չէ որևէ կոնկրետ ուժերի աջակցելու կամ զինելու վրա։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը՝ խոսելով Իրանի դեմ քրդական զինված խմբավորումների հնարավոր օգտագործման մասին։
Նախարարն անդրադարձել է նաև Իրանին հասցվող ավիահարվածների հետևանքով քաղաքացիական օբյեկտներին հասցված վնասներին։ Նա ընդգծել է, որ խաղաղ բնակչության ենթակառուցվածքները հարձակման թիրախ չեն.
«Բնականաբար, մենք երբեք հարվածներ չենք հասցնում քաղաքացիական թիրախներին», — նշել է նա։
Հեգսեթը նաև տեղեկացրել է, որ Իրանում աղջիկների դպրոցի վրա տեղի ունեցած հարձակման փաստն այժմ հետաքննվում է։ Վաշինգտոնը փորձում է պարզել միջադեպի հանգամանքները՝ հաշվի առնելով միջազգային հանրության մտահոգությունները։