Ինչ ջերմաստիճան է կանխատեսվում առաջիկա օրերին տարածաշրջանի համար

Մեր տարածաշրջանի համար օդի ջերմաստիճանը մարտի 9-16-ը կանխատեսվում է նորմայից ցածր 3-6 աստիճանով։


Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։


Կանխատեսումները՝ ըստ Եղանակի միջնաժամկետ կանխատեսումների Եվրոպական կենտրոնի (ECMWF)։