Իրանի շուրջ ճգնաժամը չունի ռազմական լուծում․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Իրանի շուրջ ստեղծված ճգնաժամը ռազմական լուծում չունի և պետք է կարգավորվի բացառապես քաղաքական-դիվանագիտական ճանապարհով։


ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը այս մասին ասել է ճեպազրույցի ժամանակ՝ ընդգծելով, որ Մոսկվան հաստատակամորեն կոչ է անում հրաժարվել տարաձայնությունների կարգավորման ուժային մեթոդներից։


«Մենք համոզված ենք, որ Իրանի շուրջ ստեղծված ճգնաժամը չունի ռազմական լուծում և անհրաժեշտ է անցնել քաղաքական-դիվանագիտական կարգավորման՝ տարածաշրջանի բոլոր պետությունների անվտանգության օրինական շահերի ապահովմամբ»,– նշել է Զախարովան։


Նրա խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է շարունակել աջակցել խաղաղ հանգուցալուծումների որոնմանը՝ միջազգային իրավունքի հիման վրա և տարածաշրջանի բոլոր երկրների անվտանգության շահերի պատշաճ հաշվառմամբ։


Զախարովան ընդգծել է, որ ուժի կիրառումը կարող է հանգեցնել լարվածության հետագա սրմանը և ապակայունացմանը տարածաշրջանում։