Քաղաքացիակենտրոն լրատվություն
Մերձավոր Արևելքում փետրվարի 28-ից սկսված ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է ավելի քան 870 մարդ։ Այս մասին հայտնում է The New York Times-ը։
Հրատարակության փոխանցմամբ՝ լայնածավալ բախումները սկսվել են շաբաթ օրը Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի իրականացրած հարվածներից հետո։ Այդ պահից ի վեր տարածաշրջանում շարունակվող ռազմական գործողությունները հանգեցրել են հարյուրավոր զոհերի։
Նշվում է, որ զոհվածների ճնշող մեծամասնությունը գրանցվել է Իրանում։ Միևնույն ժամանակ, մարդկային կորուստներ են արձանագրվել նաև Բահրեյնում, Քուվեյթում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Լիբանանում և Իսրայելում։ Զոհեր կան նաև ամերիկյան զինվորականների շրջանում։
Տարածաշրջանում իրավիճակը շարունակում է մնալ լարված։