Քաղաքացիակենտրոն լրատվություն
Հրաձգության Եվրոպայի առաջնությունում օդամղիչ ատրճանակ կանանց սոլո մրցաձևում Էլմիրա Կարապետյանը, հաղթահարելով որակավորման փուլն ու հետո նաև կիսաեզրափակիչը, դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի Հրաձգության ֆեդերացիա:
Նշվում է, որ ոսկե մեդալի համար պայքարում Կարապետյանն ուժերը չափեց Հունգարիայի ներկայացուցիչ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Վերոնիկա Մայորի հետ և զիջեց 12:15 հաշվով:
Էլմիրա Կարապետյանը 2–րդ տարին անընդմեջ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր է դառնում: