«Մենք կավելացնենք միջուկային մարտագլխիկների քանակը և կգաղտնագրենք զինանոցի տվյալները». Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է երկրի միջուկային ներուժն ուժեղացնելու և մարտագլխիկների քանակի մասին տեղեկատվությունն այլևս չհրապարակելու որոշման մասին:


«Ես հրամայել եմ ավելացնել մեր զինանոցում առկա միջուկային մարտագլխիկների քանակը... մենք այլևս չենք հայտնելու մեր միջուկային զինանոցի թվաքանակի մասին: Ազատ լինելու համար մեզնից պետք է վախենան: Որպեսզի մեզնից վախենան, մենք պետք է հզոր լինենք», — հայտարարել է Մակրոնը:


Միջուկային ներուժի ընդլայնման մասշտաբների կամ այդ որոշման իրականացման ժամկետների վերաբերյալ այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում:


Հիշեցնենք, որ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը (СВР) սկսել էր ապատեղեկատվության հերթական ալիքը՝ արևմտյան երկրներին մեղադրելով Կիևին գաղտնի կերպով միջուկային բաղադրիչներ փոխանցելու մեջ: