Մոսկվայի հյուրանոցում ինքնասպան է եղել բիզնեսմեն Ումար Ջաբրաիլովը

Բիզնեսմեն, Դաշնության խորհրդի նախկին անդամ Ումար Ջաբրաիլովը վախճանել է։ Mash-ի և Baza-ի տվյալներով՝ նա ինքնասպան է եղել։ РБК-ի աղբյուրը նույնպես հաստատել է Ջաբրաիլովի մահը ինքնասպանության միջոցով։


Mash-ի տեղեկություններով՝ բիզնեսմենին գտել են Մոսկվայի Տվերսկայա փողոցի հյուրանոցում՝ կողքին ընկած ատրճանակով։


Ջաբրաիլովը հոսպիտալացվել է որպես անհայտ անձ՝ ծանր վիճակում, ավելի ուշ նրան ճանաչել են անվտանգության աշխատակիցները։


Ջաբրաիլովի մահվան մասին պաշտոնական հայտարարություն առայժմ չկա։