Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով Իրանի 24 նահանգում զոհվել է 201 մարդ, 747-ը՝ վիրավորվել։ Այս մասին հաղորդում են իրանական լրատվամիջոցները՝ հղում անելով Կարմիր մահիկին։
BBC-ի փոխանցմամբ՝ Հորմոզգանի նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների տարրական դպրոցին հասցված ավիահարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 85-ի։ Ավելի վաղ հաղորդվում էր 53 զոհի մասին։
Ըստ The Associated Press-ի՝ ԱՄՆ զինված ուժերը հայտարարել են, որ Իրանի պատասխան հարվածների հետևանքով ամերիկյան կողմում զոհեր չկան, արձանագրվել է նվազագույն վնաս։