Քաղաքացիակենտրոն լրատվություն
Իրանի տարբեր շրջաններում գտնվող երեք ուսումնական հաստատությունների վրա հրթիռային հարվածների հետևանքով զոհվել է գրեթե 90 դեռահաս։ Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության կրթության նախարարությունը։
Նախարարության հաղորդագրության համաձայն՝ երկրի տարբեր մարզերում տեղակայված երեք դպրոցների վրա իրականացված հարձակումների հետևանքով զոհվել է 86 դպրոցական։
Ամենախոշոր կորուստը տեղի է ունեցել Իրանի հարավային Մինաբ քաղաքում, որտեղ օրիորդաց դպրոց է հարվածի ենթարկվել։