Խամենեին մահացած է, նրա մարմինը հայտնաբերվել է. Reuters

Reuters-ը հայտարարել է, որ իսրայելցի բարձրաստիճան զինվորականը իր թղթակցին հաստատել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի  Խամենեիի մահը։


Իսրայելի 12-րդ ալիքը պնդում է, որ Նեթանյահուին են ներկայացվել Խամենեիի մարմնի հայտնաբերման մասին ապացույցները։


Նշենք նաև, որ Իսրայելի մի քանի լրատվամիջոցներ, այդ թվում՝ 9-րդ ալիքը, հղում անելով Իսրայելի հետախուզության իրենց աղբյուրներին, հայտնում են, որ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին սպանվել է։


Ըստ այդ լրատվամիջոցների՝ նրա դին հանվել է նստավայրի փլատակների տակից։