«Միասին մենք կվերադարձնենք Իրանի փառահեղ օրերը»․ Մոսադը՝ իրանցիներին

Այն պահին, երբ Իսրայելը հարվածներ է հասցնում Իրանին, իսրայելական «Մոսադ» հետախուզական գործակալությունն իր պարսկալեզու պաշտոնական տելեգրամյան ալիքով դիմել է իրանցիներին՝ կոչ անելով օգնել «վերադարձնել Իրանի փառահեղ օրերը»։


«Մեր իրանցի եղբայրներ և քույրեր, դուք մենակ չեք։ Մենք հատուկ ձեզ համար գործարկել ենք բարձր պաշտպանվածություն ունեցող տելեգրամյան ալիք։ Միասին մենք կվերադարձնենք Իրանի փառահեղ օրերը», — ասված է հայտարարության մեջ։


«Մոսադը» կոչ է անում Իրանի քաղաքացիներին. Կիսվել տեղեկություններով, լուսանկարներով և տեսանյութերով, որոնք արտացոլում են «իրենց արդար պայքարը գործող վարչակարգի դեմ»։


Օգտագործել նորաստեղծ ալիքը գործակալության հետ անվտանգ կապ հաստատելու համար։