Իսրայելը փորձել է սպանել Իրանի նախագահին. Թեհրանը ենթարկվել է հզոր հրթիռակոծության

Իսրայելը փորձել է սպանել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ հարված հասցնելով Թեհրանին։ Այս մասին նշվում է իսրայելական նախնական զեկույցում։


Փետրվարի 28-ի առավոտյան Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարեց, որ իսրայելական բանակը կանխարգելիչ հարված է հասցրել Իրանին, ինչից հետո երկրում հայտարարվեց արտակարգ դրություն։ Իրանական լրատվամիջոցները հաղորդել են, որ Թեհրանում հրթիռային հարվածների հետևանքով որոտացել է երեք պայթյուն, մասնավորապես՝ Համալսարանական փողոցում և Ջոմհուրի թաղամասում։


Սա առաջին դեպքը չէ, երբ Իսրայելը ռազմական գործողություններ է իրականացնում Իրանի դեմ.Իսրայելական բանակն իրականացրեց (Rising Lion) գործողությունը՝ հարվածներ հասցնելով Իրանի միջուկային և ռազմական օբյեկտներին։


  • 2025թ. հունիսի 13-ի գիշերը. Իսրայելական բանակն իրականացրեց «Հարություն առնող առյուծ» (Rising Lion) գործողությունը՝ հարվածներ հասցնելով Իրանի միջուկային և ռազմական օբյեկտներին։

  • Իրանի արձագանքը. Ի պատասխան՝ Թեհրանը սկսեց «Ճշմարիտ խոստում — 3» գործողությունը։

  • ԱՄՆ-ի միջամտությունը. Ավելի ուշ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնեց, որ ամերիկյան ռազմաօդային ուժերը հարձակվել են Իրանի ուրանի հարստացման երեք միջուկային օբյեկտների վրա և ամբողջությամբ ոչնչացրել դրանք։



Նախագահ Թրամփը նախկինում կոչ էր արել Իրանին գործարք կնքել՝ սպառնալով, որ հակառակ դեպքում Թեհրանի համար «վատ օր» կլինի։