Քաղաքացիակենտրոն լրատվություն
Իսրայելը կանխարգելիչ հարված է հասցրել Իրանին։ Այս մասին հայտնում է Channel 12-ը՝ հղում անելով Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացին։ Թեհրանում լսվել է երեք պայթյուն, հաղորդում է իրանական Fars գործակալությունը։
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) տեղեկացրել է, որ ողջ Իսրայելի տարածքում հնչել են տագնապի ազդանշաններ, իսկ բնակիչների բջջային հեռախոսներին ուղարկվել է նախնական զգուշացում՝ պաշտպանական տարածքների մոտակայքում մնալու անհրաժեշտության մասին։
«Սա կանխարգելիչ զգուշացում է, որի նպատակն է բնակչությանը նախապատրաստել Իսրայելի պետության տարածքի ուղղությամբ հնարավոր հրթիռակոծություններին։ Պաշտպանության բանակն ընդգծում է, որ բնակչությանը կոչ է արվում մնալ պաշտպանված գոտիների հարևանությամբ»։