Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱՄՆ Պետդեպարտամենտը թույլատրել է Իսրայելում ամերիկյան դեսպանատան այն աշխատակիցների հեռացումը երկրից, որոնք ներգրավված չեն կրիտիկական նշանակություն ունեցող գործառույթների իրականացման մեջ։ Թույլտվությունը տարածվում է նաև դիվանագետների ընտանիքի անդամների վրա։ Այս մասին ասված է Իսրայելում ԱՄՆ դեսպանատան պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ։
«Փետրվարի 27-ին Պետդեպարտամենտը սահմանել է Իսրայելում դիվանագիտական ներկայացուցչության՝ ոչ կրիտիկական գործառույթներ իրականացնող անձնակազմի, ինչպես նաև աշխատակիցների ընտանիքի անդամների մեկնումը՝ կապված անվտանգության ոլորտում առկա ռիսկերի հետ», — նշվում է հայտարարության մեջ։