Ռուսաստանը կարող է օգտագործել Ուկրաինայում ռադիոլոգիական միջադեպի սպառնալիքը՝ Արևմուտքի վրա ճնշում գործադրելու և Կիևին վարկաբեկելու համար, հայտնում է Պատերազմի ուսումնասիրության ամերիկյան ինստիտուտը (ISW)։
Վերլուծաբանների
տեղեկություններով՝ ռուս պաշտոնյաները ակտիվացնում են
միջուկային զենքի հնարավոր օգտագործման հռետորաբանությունը՝ թիրախավորելով Մեծ
Բրիտանիային և Ֆրանսիային, որոնք քննարկում են Ուկրաինայի անվտանգության
երաշխիքները։ Նպատակն է սերմանել էսկալացիայի վախ, հետ պահել
եվրոպական երկրներին Կիևին աջակցելու մտքից և
ստիպել ԱՄՆ-ին սահմանափակել իր նախաձեռնությունները։
Փորձագետները նշում են, որ Մոսկվան կարող է
Ուկրաինայի տարածքում
թույլատրել կամ հրահրել ռադիոլոգիական միջադեպ՝ դրանում Կիևին
մեղադրելու համար։ Այս ռիսկերը սրվում են ռուսական զորքերի կողմից Ուկրաինայի
էներգետիկ ենթակառուցվածքների, այդ թվում՝ ատոմային
օբյեկտների վրա պարբերական
հարձակումներով։